Հետևեք մեզ։

Ըմբիշ Յուրիկ Հովեյանը` երիտասարդների ԵԱ-ի ոսկե մեդալակիր

00:35, 28 հունիս 2023
Ըմբիշ Յուրիկ Հովեյանը` երիտասարդների ԵԱ-ի ոսկե մեդալակիր

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքումընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունումՀայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Յուրիկ Հովեյանը 63 կգ քաշայինների եզրափակչում լարվածպայքարում առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երոմիենկոյի նկատմամբ ևդարձել ոսկե մեդալակիր:

 

Վիգեն Նազարյանն 87 կգ քաշայինների ոսկե մեդալի համար պայքարում գոտեմարտել էՎրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոլկվաձեի հետ և 4-5 հաշվով ցավալի պարտություն կրել՝արժանանալով արծաթե մեդալին։