Հետևեք մեզ։

Կալիֆորնիայի լեռներում զբոսաշրջիկները մարդու մարմին են հայտնաբերել. պարզվել է, որ մահացածը հայտնի դերասան է

01:24, 28 հունիս 2023
Կալիֆորնիայի լեռներում զբոսաշրջիկները մարդու մարմին են հայտնաբերել. պարզվել է, որ մահացածը հայտնի դերասան է

Կալիֆորնիայի լեռներում զբոսաշրջիկները մարդու մարմին էին հայտնաբերել։ Պարզվել է, որ մահացածը բրիտանացի դերասան Ջուլիան Սենդսն է, որը հեռուստադիտողին հայտնի է «The Warlock» և «A Room with a view» ֆիլմերում իր դերերով։ Այս մասին հայտնում է CNN-ը։

 

Մահվան պատճառները դեռ հետաքննվում են, նշում է հեռուստաալիքը։

 

Սենդսն անհետ կորել էր հունվարի 13-ին: Հաղորդվում էր, որ նա գնացել է արշավի Բալդի լեռան շրջանում, բայց այդպես էլ տուն չի վերադարձել: Այդ ժամանակվանից ութ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել, որոնք երբեմն ստիպված են եղել դադարեցնել եղանակային վատ պայմանների և ձնահոսքի սպառնալիքի պատճառով։