Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները մեծ դժվարությամբ նախ կանխել են կրակի տարածումը, հայտնաբերել են թաքնված օջախները և մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն 4 տներից 2-ի մեջ եղած ամբողջ գույքը վերածվել է մոխրի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կիլոմետրից։