Հետևեք մեզ։

«Առաջարկ Հայաստանին» նախագծի  համակարգող խորհրդի անդրանիկ նիստին կարևորվել է երիտասարդների ներգրավվածությունը. Լիաննա Մանուկյան

22:34, 31 մարտ 2026
«Առաջարկ Հայաստանին» նախագծի  համակարգող խորհրդի անդրանիկ նիստին կարևորվել է երիտասարդների ներգրավվածությունը. Լիաննա Մանուկյան

Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի  համակարգող խորհրդի անդրանիկ նիստը, որի վերաբերյալ գրառում է արել «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ Լիաննա Մանուկյանը.

 

«Տարբեր ոլորտների հեղինակավոր մասնագետներ` անկախ իրենց կուսակցական ու քաղաքական հայացքներից, համախմբվել են հանուն մեր երկրի։


Հանդիպման ընթացքում առանցքային բոլոր խնդիրների քննարկման շրջանակներում տարբեր բանախոսների կողմից կարեւորվում էր երիտասարդների ներգրավվածությունը եւ նրանց համար հզորացող պետություն ապահովելը։

 

Այս կարճ ժամանակահատվածում բազմաթիվ երիտասարդների համար «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը եղել է միջոց, որպեսզի նրանք իրենց զգան կարեւորված, լսված եւ վստահ,  որ իրենց առաջարկների ու ծրագրերի շրջանակներում առաջնահերթ է լինելու արդարության սկզբունքը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները