Հետևեք մեզ։

Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ

14:21, 01 ապրիլ 2026
Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 1-ին նախատեսված հանդիպման ձևաչափի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Ria Novosti գործակալությունը, լրագրողների հետ զրույցում Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ապրիլի 1-ին կկայանա հայ-ռուսական բանակցություններ, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն երկկողմ օրակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացման հետ կապված հարցեր։

«Դրանից հետո երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, շփումները կշարունակեն դեմ առ դեմ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով»,- ասել է Պեսկովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները