Հետևեք մեզ։

Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան

14:27, 01 ապրիլ 2026
Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան

Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

 

Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի շուրջ միջադեպի առթիվ հարուցված քրեական վարույթով մեղադրյալ Դավիթ Մինասյանը կալանավորվել է երկու ամսով` դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ։

Դավիթ Մինասյանի փաստաբանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը բավարարել է Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։

«Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և կալանք տվեց 2 ամիս ժամկետով»,- ասաց փաստաբանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները