Հետևեք մեզ։

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված 4 զինծառայողների անունները

09:49, 28 հունիս 2023
ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված 4 զինծառայողների անունները

Հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝ 
Արմո Աբգարյանը, 
Սամվել Թորոսյանը,  
Երվանդ Թադևոսյանը,
Գագիկ Բալայանը: 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: