Հետևեք մեզ։

Եկեղեցին չի կարող դառնալ ցուցադրականության, շքախմբերով մուտքերի կամ բախումների հարթակ․ Շաքե Իսայան

15:42, 01 ապրիլ 2026
Եկեղեցին չի կարող դառնալ ցուցադրականության, շքախմբերով մուտքերի կամ բախումների հարթակ․ Շաքե Իսայան
Այսօր 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց, բայց դեռ քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է և նրան տեղափոխել են Արմավիր ԲԿ:
Այս պատմությունը միայն Դավիթի մասին չէ, և ոչ էլ ինձ հետաքրքրում է հարցի իրավական կողմը։ Ինձ մտահոգում է այն մթնոլորտը, որում մենք այսօր ապրում ենք։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը։
 
 
«Մթնոլորտ, որտեղ երեխաները սկսում են վախենալ ոչ միայն սխալվելուց, այլ նույնիսկ՝ սեփական կարծիքն արտահայտելուց։ Մթնոլորտ, որտեղ «մեծանալը» աստիճանաբար սկսում է ասոցացվել ոչ թե պատասխանատվության, այլ վտանգի հետ։ Ի՞նչ ուղերձ ենք մենք տալիս մեր երեխաներին։ Որ այս պահին է դեռ դպրոցում սովորող երիտասարդը կարո՞ղ է հայտնվել փակ դռների հետևում։ Որ երկխոսությունից առաջ մեր երկրում գալիս է պատի՞ժը։ Ուզո՞ւմ ենք ունենալ սերունդ, որը լուռ է՝ որովհետև վախենում է․․․
Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին։
 
Հ․Գ․ Ի գիտություն՝ եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդը գալիս է լռության, աղոթքի և ներքին հանդարտության համար։ Այն չի կարող դառնալ ցուցադրականության, շքախմբերով մուտքերի կամ բախումների հարթակ։ Եվ ամենակարևորը՝ այնտեղ լռությունը պետք է պահպանել, ոչ թե խախտել ուժով։
Շուտափույթ ազատություն Դավիթին․․․»

Վերլուծական

Ամենաընթերցվածները