Անաչառությամբ աչքի ընկնող դատավոր Արման Հովհաննիսյանը իրավունքի շահերից բխող հերթական որոշումն է կայացրել: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Հարութ Ակլունցը։
Նա, մասնավորապես, նշել է. «Դատարանը բավարարել է քննիչի և դատախազի գործողությունների դեմ իմ բողոքը, ճանաչել է գերաշնորհ Սրբազան հայր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի իրավունքի խախտման փաստը և պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը:
Շնորհավորում եմ բոլորիս կամայականության դեմ իրավունքի հերթական հաղթանակի կապակցությամբ»: