Հետևեք մեզ։

18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Վեդիի համայնքապետ

17:09, 01 ապրիլ 2026
18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Վեդիի համայնքապետ

18 տարեկան «երեխան» Վերջին զանգը կնշի Արմավիր ՔԿՀ-ում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը:

 

«Вот какая доля хулиганчика»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում  մարտի 29-ին Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։ Ձերբակալվածները եղել են Դավիթ ու Միքայել Մինասյանները, ովքեր սովորում են դպրոցում, ու հանրային գործիչ  Գևորգ Գևորգյանը։  

Երկվորյալ եղբայրներից մեկին, կալանավորելու հարց է բարձրացվել։ Դավիթ Մինասյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Նրան այսօր կալանավորել են 2 ամսով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները