Հետևեք մեզ։

Վահագն Ալեքսանյանը քննությունները լավ չի հանձնել, դուրս է մնացել, վարձը պարտք է մնացել, դատը` պարտվել. «Հրապարակ»

10:16, 28 հունիս 2023
Վահագն Ալեքսանյանը քննությունները լավ չի հանձնել, դուրս է մնացել, վարձը պարտք է մնացել, դատը` պարտվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Ժաննա Ասատրյանի նախագահությամբ, վճիռ է կայացրել, որով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանից հօգուտ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բռնագանձել է 655 հազար 500 դրամ։

 

Ավելի վաղ մենք գրել էինք, որ համալսարանը գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավորի։ Բանն այն է, որ Վահագն Ալեքսանյանը սովորել է այդ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ, սակայն ակադեմիական պարտք ունենալով՝ 12 կրեդիտի չափով, դուրս է մնացել համալսարանից։ Այլ կերպ ասած՝ քննությունները լավ չի հանձնել, դուրս է մնացել։

 

Ալեքսանյանը, սակայն, ուսման վարձի գծով պարտք է մնացել համալսարանին, ինչի համար էլ բուհը դատի է տվել պատգամավորին, իսկ դատարանը մայիսի 26-ին բավարարել է հայցը»: