Հետևեք մեզ։

Արցախից փախածների վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ իրենք էին այդ ժամանակ քաղաքական և դիվանագիտական առաջնորդները և իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը․ Շահրամանյան

11:08, 02 ապրիլ 2026
Արցախից փախածների վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ իրենք էին այդ ժամանակ քաղաքական և դիվանագիտական առաջնորդները և իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը․ Շահրամանյան

Ես կոչ կանեի նախ չտրվել նման սադրանքների, նման խոսույթները ունեն պառակտման նպատակ, որը մեծ ծրագրի մի մասն է։ Արցախից փախածների վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ իրենք էին այդ ժամանակ քաղաքական և դիվանագիտական առաջնորդները և իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը։ Այս մասին Եռաբլուրում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նա հավելեց, որ նրանց իշխանության օրոք օկուպացված է նաև Հայաստանից տարածքներ։

 

Հիշեցնենք, որ Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր․ «Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, և ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել․ դրանք տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ, ո՛չ էլ կմեղադրեմ։ Ընդհանրապես ո՛չ ՀՀ-ի և ո՛չ էլ Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում չեմ մեղադրում։ Ընդհանրապես ժողովրդին որևէ բանում մեղադրելն անհեթեթություն է, առավել ևս՝ Ղարաբաղի ժողովրդին, որոնց ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները