Հետևեք մեզ։

ԵԱՏՄ-ում Հայաստանի շահերին հակասող ոչ մի որոշում չի ընդունվի. Օվերչուկ

11:47, 02 ապրիլ 2026
ԵԱՏՄ-ում Հայաստանի շահերին հակասող ոչ մի որոշում չի ընդունվի. Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միությունում կոնսենսուսի սկզբունքը հիմնարար է, հետևաբար կառույցում չի կարող որևէ որոշում ընդունվել, որը կհակասի Հայաստանի շահերին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ TASS-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մեր ընդհանուր տնտեսական ինտեգրացիոն միավորման շրջանակներում որոշումների ընդունման հարցում աշխատում է կոնսենսուսի սկզբունքը։ Հայաստանի ձայնը հավասարազոր է Ռուսաստանի և Միության անդամ մյուս երկրների ձայներին՝ անկախ տնտեսության ու երկրի չափերից։ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ոչ մի որոշում չի ընդունվի, եթե այն չի համապատասխանի Հայաստանի շահերին»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Նա նաև ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը չի խոչընդոտում, որպեսզի Հայաստանը նոր գործընկերների որոնի և ընդլայնի արտաքին շուկաները, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հաշվին։

«Մենք ինքներս առաջարկում ենք միասին շարունակել աշխատել և զարգանալ, իսկ դրա համար պահանջվում է, որպեսզի մեր բիզնեսն այնտեղ կարողանա աշխատել, նույնպես էլ հայկական բիզնեսը կարողանա այստեղ աշխատել։ Մեզ էլ ասել են, որ ռուսական բիզնեսի ներկայությունը խանգարում է, որպեսզի Հայաստանը իրացնի իր մրցակցային առավելությունները։ Ընդ որում, Ռուսաստանը բացել է իր շուկան հայկական ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի համար։ Դրա մասին են խոսում թվերը, որոնք բնութագրում են մեր երկրների և ժողովուրդների մտերմությունը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկը հավելել է, որ միջազգային հարաբերություններ կառուցելու հիմքը փոխադարձության և հավասարության սկզբունքներն են։


 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները