Հետևեք մեզ։

Էներգետիկայի ոլորտում նախատեսվում է գործարկել լիցենզիա, որով հնարավորություն կտրվի սահմանված տարածքում էներգիա պահեստավորել. ՏԿԵ նախարար

12:11, 02 ապրիլ 2026
Էներգետիկայի ոլորտում նախատեսվում է գործարկել լիցենզիա, որով հնարավորություն կտրվի սահմանված տարածքում էներգիա պահեստավորել. ՏԿԵ նախարար

Էներգետիկայի ոլորտում նախատեսվում է գործարկել լիցենզիա, որով հնարավորություն կտրվի սահմանված տարածքում էներգիա պահեստավորել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը ապրիլի 2-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Միաժամանակ հնարավորություն կտրվի շուկայի կանոնների համաձայն՝ մեծածախ շուկայում էլեկտրաէներգիա գնելու և վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք։ Լիցենզավորման ենթական չի լինի մինչև 1 մեգավատ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև 1 մեգավատից ավել հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելու գործունեությունը»,-մանրամասնեց նախարարը։

Նրա խոսքով՝  նախկինում ոլորտում նման կարգավորման անհրաժեշտություն չի առաջացել, քանի որ վերջին տարիներին է էներգիայի պահեստավորման կայանների տեխնոլոգիան լայն կիրառում ստացել աշխարհում ու նաև Հայաստանում։

Նախագիծը կառավարության հավանությամբ կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները