Առողջական պրոբլեմ ունեցող մարդու մահճակալի կողքին հարազատի կարգավիճակով նստած է իր պետությունը, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սա, ըստ նրա, բացառիկ դեպք է։ Փաշինյանը սա հասկացել է, երբ շփվել է մարդկանց հետ։
«Առողջության ապահովագրության համակարգն այդ աթոռը դրել է կամ 2-րդ աթոռն է դրել առողջական խնդիր ունեցող մարդու կողքին ու այդ աթոռին նստած է իր պետությունը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։