Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, ՌԴ և Հայաստանի քաղաքացի 23-ամյա Հովհաննես Կարապետյանն իր վարած Lexus LX մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայում, ճանապարհի բաց դիտահորի պատճառով ընկել է դրա մեջ, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատախիլ արել այն և առաջ ընթանալով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Երթևեկության այդ խիստ ժամին, եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է տեղի ունենար շղթայական ավտովթար և չէր բացառվի, որ կլինեին նաև վիրավորներ, իսկ եթե Երևանի քաղաքապետարանն ու նշված հատվածը սպասարկող վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ժամանակին այդ դիտահորը, որն ամբողջությամբ լցված է ցեխով ու կեղտով, մաքրեին ու դիտահորի կափարիչը տեղադրեին՝ վթարը տեղի չէր ունենա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։