Հենց հիմա Դավիթ Մինասյանը Աբովյան ՔԿՀ-ից տեղափոխվում է հիվանդանոց. հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, իսկ այսօր, արդեն, Դավիթին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ։