Հետևեք մեզ։

Ադրբեջանը սովամահ է անում Արցախի բնակչությանը, նրան հասցրել է բնաջնջման եզրին, բայց Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արթուր Թովմասյան

12:57, 28 հունիս 2023
Ադրբեջանը սովամահ է անում Արցախի բնակչությանը, նրան հասցրել է բնաջնջման եզրին, բայց Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արթուր Թովմասյան

 

Արցախի շրջափակումը ողբերգական ընթացք ստացավ մարտի 5-ին և հունիսի 28-ին: Այս մասին Արցախի խորհրդարանում հրավիրված նիստում հայտարարեց խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով գրանցված զոհերի մասին:

Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին: Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է: Դա մեր կարմիր գիծն է, որ ոչ ոք իրավունք չունի խախտելու:

ԵԱՀԿ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը։ Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը։ Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը։ Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ», - հայտարարեց Արթուր Թովմասյանը։