Հետևեք մեզ։

Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև

16:51, 03 ապրիլ 2026
Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև Մոսկվայում կայացել են խորհրդակցություններ՝ երկու երկրների՝ աֆրիկյան ուղղությամբ արտաքին քաղաքական առկա օրակարգի շուրջ: 

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպումը վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետի պաշտոնակատար Լևոն Պետրոսյանը և ՌԴ ԱԳ նախարարության  Աֆրիկայի հետ գործընկերության վարչության  պետ Տատյանա Դովգալենկոն:

Զրուցակիցները քննարկել են աֆրիկյան պետությունների, Աֆրիկյան միության և տարածաշրջանային այլ կառույցների հետ փոխգործակցության զարգացման հեռանկարները, աֆրիկյան երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու հումանիտար փոխգործակցության խորացումը, ինչպես նաև Աֆրիկայում տիրող իրավիճակը և անվտանգային խնդիրները։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները