Գլխավոր դատախազությունը մինչեւ այս պահը որեւէ կերպ չի արձագանքել 18–ամյա Դավիթ Մինասյանին կալանքից ազատելու փաստաբանական կողմի եւ հարազատների դիմումներին, խնդրանքներին։
NEWS.am–ի հետ զրույցում Դավիթի փաստաբաններից Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ որեւէ արձագանք չկա։
Նշենք, որ 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանն այսօր տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց եւ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում։ Այս փուլում դատախազությունը կարող է փոխել Դավիթի խափանման միջոցը՝ չսպասելով Վերաքննիչում դատական նիստի։