Հետևեք մեզ։

Արցախի ԱԺ-ն դիմել է Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանին՝ կոչ անելով դադարեցնել բանակցությունները

13:27, 28 հունիս 2023
Արցախի ԱԺ-ն դիմել է Վաշինգտոնում գտնվող  Արարատ Միրզոյանին՝ կոչ անելով դադարեցնել բանակցությունները

Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեցնել բանակցությունները։

«Անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը և այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը։ Հակառակ պարագայում բանակցությունների շարունակումը կնշանակի ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքի խրախուսում և միջազգային մակարդակով արտոնություն»,- ասված է նրանց հայտարարության մեջ։