Այսօր՝ ապրիլի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել։
Արդեն 3 ժամից ավելի է փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները և շտապօգնության բժիշկները որոնողական աշխատանքներ են կատարում ու արդեն ջրափրկարարները հատուկ նավակով իջնում են ջրամբար, որպեսզի շարունակեն որոնողական աշխատանքները։
Թարմացված․
Քանաքեռ ՀԷԿ–ում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը հայտնաբերվել է, որոնում են երկրորդ երիտասարդին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։