Հետևեք մեզ։

Սպանդանոցների խնդիր, գյուղատնտեսական վարկեր, սպորտային դահլիճների բացակայություն․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է համայնքների բնակիչների հետ (տեսանյութ)

11:01, 04 ապրիլ 2026
Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղերում հանդիպումները իսկապես սպասված էին։
Ջերմ ընդունելություն, անկեղծ խոսակցություն և իրական խնդիրների բարձրաձայնում․ այս մասին հայտարարել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
 
«Մարդիկ խոսում էին իրենց առօրյա դժվարությունների, առաջարկների և սպասելիքների մասին։
Լսեցինք իրար, քննարկեցինք և փորձեցինք միասին հասկանալ՝ ինչն է հնարավոր փոխել և ինչպես։
Ինձ համար նման հանդիպումները ամենակարևորն են․ այստեղ տեսնում եմ իրական պատկերը, լսում մարդկանց ձայնը և փորձում առաջարկել գործնական լուծումներ, ոչ թե պարզապես խոսքեր։
Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն։
Այս օրերին մեր հայրենակիցներից հաճախ եմ լսում ժողովրդական հայտնի խոսքը, որի հետ լիովին համամիտ եմ․
անհնարն էլ դառնում է հնարավոր, երբ բոլորը մի բռունցք են»,-նշել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները