Արցախում ադրբեջանական սադրանքի հետևանքով 4 զոհերի փաստը կարելի է կապել, կարելի է նաև չկապել Վաշինգտոնում մեկնարկած խաղաղության բանակցությունների հետ։
«Ազատություն» ռադիոկայանի եթերում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ Ռուբինյանի՝ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահերին չի հաջողվում ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված կետերի ամբողջական իրագործումը։
«Բնականաբար, սա չի նշանակում, որ ռուս խաղաղապահներին չի հաջողվում որևէ բան ապահովել, բայց շատ բան չի հաջողվում։ Մենք շարունակաբար բարձրացնում ենք այս հարցը»,- ասաց Ռուբինյանը։