Մի քիչ համբերեք, աջակցելու ենք բոլոր ընդդիմադիրներին։ Այս մասին ՀՀԿ 18-րդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ընտրություններին չմասնակցելու մասին մենք արդեն հայտարարել ենք։ Մի քիչ համբերեք համագումարի ժամանակ կլսեք, թե ում ենք աջակցելու, աջակցելու ենք բոլոր ընդդիմադիրներին»,- ասաց նա։