«2018թ. իշխանազավթումից հետո, բանակի միտումնավոր վարկաբեկման ու թուլացման ծրագրի շրջանակներում, Հայաստանի կառավարիչները շարունակեցին տարաբնույթ և զազրելի շահարկումներ, բամբասանքներ ու հերյուրանքներ տարածել Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, հետո ԱԺ-ում ստեղծեցին քննիչ հանձնաժողով և ստիպված եղան համակերպվել այն իրողության հետ, որ այդ ամենը սուտ էր, կեղծիք, թույն և զազրախոսություն. այս մասին ՀՀԿ համագումարում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Իրական էին մեր տղաների սխրանքները, մեր հաղթանակը և մեր միասնությունը։
Այդ օրերին ժողովուրդը մեկ ամբողջություն էր, պետությունն իր բանակով՝ Հայրենիքի պողպատե վահան։ Պայքարի օրեր էին, արժանապատվության օրեր, միասնության, հերոսությունների ու ճակատագրական օրեր»,-նշեց նա։