Մենք չենք մասնակցում այս ընտրությանը, որ էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը. այս մասին ՀՀԿ համագումարի ժամանակ ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մեզ իշխանափոխություն է պետք, մեզ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը: Անցած տարիները ի լրումն վկայում են այս որոշման ճշմարտացիությունը:
Եվ վստահեցնում եմ ձեզ և մեր ժողովրդին, որ անգամ չմասնակցելով, ավելի ճիշտ՝ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին, Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը»,-նշել է նա։