Կոչ եմ անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լաչինի միջանցքը մնում է ապօրինի արգելափակված, այս գիշեր Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակման հետևանքով կա 4 զոհ։
Հարավային Կովկասում ապակայունացման ռիսկը բարձր է»,-գրել է Փաշինյանը: