Հետևեք մեզ։

ՀՀԿ-ն մինչև հունիսի 7-ը «Գնա, որ գնան» կարգախոսի ներքո ակցիաներ, բնակիչների հետ հանդիպումներ կանցկացնի․ Սերժ Սարգսյան

13:38, 04 ապրիլ 2026
ՀՀԿ-ն մինչև հունիսի 7-ը «Գնա, որ գնան» կարգախոսի ներքո ակցիաներ, բնակիչների հետ հանդիպումներ կանցկացնի․ Սերժ Սարգսյան
Մենք հայտարարում ենք, որ Հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը՝ «Գնա, որ գնան» կարգախոսի ներքո՝ տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով․ այս մասին հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
 
 
«Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն՝ համոզելու մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր, աղետաբեր ռեժիմին»։
 
Հիշեցնենք՝ ՀՀԿ-ն հայտարարել է, որ ուղղակիորեն չեն մասնակցելու առաջիկա խորհրադարանական ընտրություններին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները