Մոսկվայում Հայաստանի վարչապետը հանդես եկավ անկախ, ինքնիշխան պետության դիրքերից, և ես հպարտությամբ էի նայում, Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ իր տպավորություններն այսպես նկարագրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին, թե մոսկովյան հանդիպմանը տպավորություն էր, թե վտանգների մասին են Հայաստանին զգուշացնում, Սիմոնյանն արձագանքեց, որ նման խոսակցությունները նոր չեն, օրինակ՝ ապրանքների, գազի գնի հետ կապված խոսակցությունները տարիներ շարունակ եղել են, բայց եթե նման որոշում լինի, Հայաստանն էլ իր որոշումը կկայացնի և վերջնականապես դուրս կգա թե՛ ՀԱՊԿ-ից , թե՛ ԵԱՏՄ-ից:
«Բայց չեմ կարծում, որ դրան կգնա, կհասնի, որովհետև ես գիտեմ, որ դրանից հետո նաև շատ լավ զրույց է տեղի ունեցել երկու երկրների ղեկավարների միջև»,- ասաց ԱԺ նախագահը: