Հետևեք մեզ։

Ինչի՞ ա ինքը Երևանում, իսկ մնացած նախագահները՝ Բաքվի բանտում, թող սուս մնա ու տեղը իմանա. Սիմոնյանը՝ Շահրամանյանի մասին

14:32, 04 ապրիլ 2026
Ինչի՞ ա ինքը Երևանում, իսկ մնացած նախագահները՝ Բաքվի բանտում, թող սուս մնա ու տեղը իմանա. Սիմոնյանը՝ Շահրամանյանի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Սամվել Շահրամանյանի հայտարարությանը, թե որևէ մեկն արցախցիներին չի հրամայել փախչել՝ ասաց, որ չի հասկանում, թե ինչո՞ւ է Շահրամանյանը Երևանում, իսկ նախկին նախագահները՝ Բաքվի բանտում։

«Բա փախնելը ո՞նց ա լինում, ինչի՞ ա ինքը Երևանում, իսկ մնացած նախագահները Բաքվի բանտում, թող սուս մնա։ Ինչքան քիչ խոսա, էնքան իրա օգուտն ա, թող չներկայանա որպես ինչ-որ պաշտոնյա։ Ինքը պաշտոնյա չի, ինքը իրա ձեռքով ստորագրել ա, որ ինքը պաշտոնյա չի, չի եղել, հիմա առնվազն բարոյական չի նման կերպ պահել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։

Նա զգուշացրեց Շահրամանյանին, որ իր տեղը իմանա ու քիչ խոսի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները