Հետևեք մեզ։

Արցախում եմ, ժողովի եմ մասնակցում․ Արկադի Ղուկասյան

14:57, 28 հունիս 2023
Արցախում եմ, ժողովի եմ մասնակցում․ Արկադի Ղուկասյան
Hayastan.news-ն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանից։
 
Պարոն Ղուկասյանը նախ ասաց, որ ինքը չի կարող այս պահին խոսել՝ ժողովի է մասնակցում։ Հարցին՝ Արցախո՞ւմ է, Արկադի Ղուկասյանն ասաց․ «Իհարկե, Արցախում եմ, Ստեփանակերտում»։
 
Թե ի՞նչ իրավիճակ է հիմա Արցախում և սահմաններին, Արկադի Ղուկասյանն ասաց․ «Այն, ինչ լրատվական միջոցներով գիտեք, դա է, այլ բան չեմ կարող ասել»։
 
Հարցին, թե  Արցախի խորհդրարանը դիմել է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի ԱԳ նախարարին, որ դադարեցնի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններին լիակատար հրադադարի հաստատումը դրա վերաբերյալ ի՞նչ կասեք, կարո՞ղ է դա որևէ արդյունք տալ, Արկադի Ղուկասյանը նշեց․ «Ազգային ժողովի դիմումն ունեք ձեռքի տակ, այն, ինչ որ կա, ասվել է դրա մասին։ Բայց հիմա էլ չեմ կարող շարունակել»։
 
 
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
 
 
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ