Հետևեք մեզ։

Եթե ԿԽՄԿ-ին անհրաժեշտ է մարդասիրական բեռներ հասցնել Ստեփանակերտ, դա պետք է արվի Ադրբեջանի տարածքով, ոչ թե Լաչինի անցակետով. ԶԼՄ

15:32, 28 հունիս 2023
Եթե ԿԽՄԿ-ին անհրաժեշտ է մարդասիրական բեռներ հասցնել Ստեփանակերտ, դա պետք է արվի Ադրբեջանի տարածքով, ոչ թե Լաչինի անցակետով. ԶԼՄ

Ադրբեջանական Minval.az լրատվական կայքը հայտնում է, որ ըստ իր աղբյուրենրի՝ «ռուսական կողմը դիմել է Ադրբեջանին՝ խնդրելով, որ Լաչինի անցակետով անհրաժեշտ ապրանքները տեղափոխվեն Լեռնային Ղարաբաղ»։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը պատասխանել է, որ նյութատեխնիկական աջակցություն հնարավոր է տեղափոխել Դաղստանից Բարդա, ապա՝ Աղդամ, այնտեղից էլ Ստեփանակերտ երկաթգծով։

Այսինքն՝ եթե ռուսական կողմը ցանկանում է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ մատակարարել իր խաղաղապահ առաքելությանը, ապա դա պետք է արվի միայն Ադրբեջանի տարածքով, այլ ոչ թե Հայաստանի։ Բաքուն նման առաջարկ է արել նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին առ այն, որ եթե անհրաժեշտ է մարդասիրական բեռներ հասցնել Ստեփանակերտ (խոսքը հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդների մասին չէ, այլ նյութատեխնիկական բեռների), իրենք պատրաստ են թույլ տալ, որ դրանք անցնեն Ադրբեջանի տարածքով, բայց ոչ Լաչինի անցակետով: