Հետևեք մեզ։

Գյուղերում աշխատատեղերի բացակայություն, սահմանամերձ համայնքներին աջակցության ծրագրեր․ Գագիկ Ծառուկյանն այցելել է Գեղարքունիքի մարզ (տեսանյութ)

11:22, 06 ապրիլ 2026
Շարունակելով մարզային հանդիպումները՝ այցելեցի Գեղարքունիքի մարզ. այս մասին հայտնել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
 
 
«Գյուղացիների հետ ջերմ ու անմիջական զրույցներից պարզ դարձավ, որ նրանց հուզող խնդիրները շատ են՝ գործազրկություն, արտագաղթ, սոցիալական ծանր պայմաններ։
Այսօր գյուղացին հաճախ անուշադրության է մատնված։ Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ։
Այս այցերից հետո առավել պարտավորված եմ զգում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի, ժպիտը դեմքին լինի և իր կյանքը կարողանա անցկացնել հայրենիքում՝ արժանապատիվ ու բարեկեցիկ պայմաններու»,-նշել է նա։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները