Հետևեք մեզ։

Ես չեմ կարողանում մտածել, որ արգելվում ա Արցախ բառն ասել, ոնց շփվեմ ես, ո՞ւմ հետ շփվեմ, կամ ինչի՞ շփվեմ, չի ստացվի. Արսեն Սաֆարյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

12:47, 06 ապրիլ 2026
Ես չեմ կարողանում մտածել, որ արգելվում ա Արցախ բառն ասել, ոնց շփվեմ ես, ո՞ւմ հետ շփվեմ, կամ ինչի՞ շփվեմ, չի ստացվի. Արսեն Սաֆարյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը երգիչ Արսեն Սաֆարյանն էր։

Արսեն Սաֆարյանը հիշել է մանկությունն Արցախում ու խոստովանել՝ շատ մանրամասներ աղոտ է հիշում, բայց որոշ պատկերներ երբեք չեն մարում։

Հարցին՝ նա մեղադրո՞ւմ է Ալեն Սիմոնյանին ու այդ պատճառո՞վ չի կարողանում այլևս նրա հետ շփվել՝ երգիչը պատասխանեց, որ շփում ունեցել են. «Էստեղ որպես անհատ Ալենը չի միայն։ Էստեղ ամբողջովին իրենց մտածելակերպն ա, ես բոլորին եմ մեղադրում, ես չեմ կարող էդ մտածելակերպով ապրել, միայն իրա թեման չի էստեղ։

Ես չեմ կարողանում մտածել, որ արգելվում ա Արցախ բառն ասել։ Էդ իրանց բառախաղը չեմ կարողանում լսել։ Ո՞նց շփվեմ ես, ո՞ւմ հետ շփվեմ, կամ ինչի՞ շփվեմ, չի ստացվի»։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները