ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ աշխատանքում, կարծում է Լուկաշենկոն:
«Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում։ Հայաստանում բարդ իրավիճակ է այս առումով, հատկապես ընտրական շրջանում։ Շատ բարդ իրավիճակ է։ Այդ պատճառով մենք պետք է շատ ուշադիր և զգույշ լինենք Հայաստանի հետ հարաբերություններում», - ասել է Բելառուսի նախագահը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։