Հետևեք մեզ։

Դե թող Պաշտպանության նախարարության ղեկավար կազմն էլ շաբաթ մեկ լողանա, մեր զորքի համար ինչի պիտի մենք լավ պայման չունենանք․ Հայկ Սարգսյան

13:50, 06 ապրիլ 2026
Դե թող Պաշտպանության նախարարության ղեկավար կազմն էլ շաբաթ մեկ լողանա, մեր զորքի համար ինչի պիտի մենք լավ պայման չունենանք․ Հայկ Սարգսյան
 
 
Նա նշեց, որ 2024 թվականին պատգամավորներից մեկը մեր փակ հանդիպման ժամանակ հարց է բարձրացրել, որ թոքաբորբից մահվան դեպք էինք ունեցել բանակում, հավանաբար, սառը ջրով լողացել էր։
 
 
«Ասեց՝ դե մենակ մեր բանակում չի որ շաբաթը մեկ են լողանում, բազմաթիվ բանակներում այդպես է։ Ուսումնասիրում եմ տասնյակ բանակների փորձը, բազմաթիվ երկրներում զինվորները ամեն օր լողանում են։ Հայաստանում, աֆրիկական մի քանի երկրներում ու այդպիսի թերզարգացած երկրներում է, որ շաբաթը մեկ են լողանում։ Ասել եմ՝ լրացուցիչ ծախս չի սա, առաջարկում եմ, ասել եմ՝ խնդրում եմ, ստեղծենք հնարավորություն, մեր զորքը ամեն օր լողանա։ Երկու տարի անցել է, այդ նույն վիճակն է։ Հա, հիմա ունենք որոշ տեղեր, նոր կառուցված տեղեր, բայց փոքր տոկոս է կազմում, որ զորքը կարող է ամեն օր լողանա, բայց մեծամասամբ մեր տղերքը շաբաթը մեկ են լողանում։
 

Դե թող պաշտպանության նախարարության ղեկավար կազմն էլ շաբաթ մեկ լողանա, դե թող մինչև այդ խնդիրը չլուծեն, իրենք էլ շաբաթը մեկ լողանան, տեսնեմ կարա՞ն։ Բա մեր զորքի համար ինչի պիտի մենք լավ պայման չունենանք։ Ես հիմա առաջին անգամ եմ հրապարակային ասում, ուղղակի էլ հնարավորություն էլ չունեմ մեջս պահելու»,– հայտարարեց Հայկ Սարգսյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները