Հետևեք մեզ։

Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել բանակում ծառայության վերաբերյալ երեկ հնչեցրած իր արտահայտության համար

10:53, 07 ապրիլ 2026
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել բանակում ծառայության վերաբերյալ երեկ հնչեցրած իր արտահայտության համար

Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։ 

Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները  և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։ 
Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»:

Հիշեցնենք, երեկ Քոչարյանն ԱԺ-ում ասել, որ որ իր տղան «բարձրակարգ գիտելիքներ» ունի, դրա համար էլ չի ծառայել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները