Հետևեք մեզ։

Այս գործընթացը ինքնին հակաիրավական է, դուք ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ. Մամիջանյան

12:25, 07 ապրիլ 2026
Այս գործընթացը ինքնին հակաիրավական է, դուք ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ. Մամիջանյան

Այս գործընթացը ինքնին հակաիրավական է, դուք ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է «Պատիվ  ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

 

«Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը, ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում ու արգելում է դա անել, այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը:

Եթե ինչ-որ մեկն ասում է, որ սա հիմնարար փոփոխություն չի, լու՞րջ եք ասում: Ցանկացած տրամաբանության մեջ՝ ընտրական օրենսգրքի կայունության տեսանկյունից նման գործընթաց իրականացնելն անթույլատրելի է, ուստի «Պատիվ ունեմ» խմբակցությունը բնականաբար դեմ է քվեարկելու թե դրա օրակարգ ընդգրկվելուն, և թե բուն օրինագծին, երբ որ դրա ժամանակը գա»,- նշել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները