Հետևեք մեզ։

Նրանք նախագիծ են բերում մեկ օր առաջ՝ փորձելով արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը. Գոհար Մելոյան

12:44, 07 ապրիլ 2026
Նրանք նախագիծ են բերում մեկ օր առաջ՝ փորձելով արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը. Գոհար Մելոյան

Չես կարող ընտրություններից առաջ խաղի կանոն փոխել. ԱԺ–ի մոտ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրատապ ասուլիսն է։

 

ԱԺ–ում հապճեպ Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելը վտանգում է ՀՀ իրավական արժեքները, ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

 

 «Վենետիկի հանձնաժողովի վարքագծի կանոնակարգով սկզբունքներից կենտրոնականը հավասարության սկզբունքն է, այսինքն՝ Ընտրական օրենսգրքում պետք է երաշխավորվի ընտրությանը մասնակցող բոլոր քաղաքական ուժերի հավասարությունը: Սակայն նրանք նախագիծ են բերում մեկ օր առաջ՝ փորձելով արգելել Սամվել Կարապետյանի անվան կիրառումը: Դաշինքը ոչ միայն ստորագրված է հուշագրով, այլև մինչև նախագծի հրապարակումն արդեն ԿԸՀ մուտք էր արել դիմում, որով պետք է էլեկտրոնային հաշիվ բացվի ու կարողանանք օգտահաշիվ ստանալ: Այսինքն՝ նաև արդեն իրավական ընթացակարգեր են մեկնարկել ԿԸՀ-ի հետ»,- ասաց Մելոյանը:

 

Նա միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրեց այս գործընթացի վրա՝ այն որակելով հակաժողովրդավարական:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները