Հետևեք մեզ։

Հայաստանի զբոսաշրջային վիճակագրության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել․ Պապոյան

13:05, 07 ապրիլ 2026
Հայաստանի զբոսաշրջային վիճակագրության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել․ Պապոյան

Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան է այցելել 453.138 զբոսաշրջիկ․ այս ցուցանիշը 18,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից։

 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Պապոյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտում Հայաստանը շատ լավ արդյունքներ է գրանցել։

«Մասնավորապես, այս տարվա երեք ամիսներին Հայաստան է եկել 453.138 զբոսաշրջիկ։ Սա 18,2 տոկոսով կամ ավելի քան 70 հազար զբոսաշրջիկով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,-մանրամասնել է Էկոնոմիկայի նախարարը։

Գևորգ Պապոյանը մատնանշել է, որ սա Հայաստանի զբոսաշրջային վիճակագրության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները