Հետևեք մեզ։

Ընտրական օրենսգիրքը, այլ օրենքներ լավարկում ենք հանուն նրա, որ ժողովրդավարությունը կախված չլինի մեկ անձից․ ՔՊ-ական պատգամավոր

13:26, 07 ապրիլ 2026
Ընտրական օրենսգիրքը, այլ օրենքներ լավարկում ենք հանուն նրա, որ ժողովրդավարությունը կախված չլինի մեկ անձից․ ՔՊ-ական պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն իր ելույթում պարզաբանեց՝ ինչի մասին է այսօրվա քննարկումը

«Արդյոք այստեղ հետընթա՞ց կա: Ես կարծում եմ՝ ուղիղ հակառակը: Մենք ի՞նչ ենք անում: Ասում ենք՝ գնում ենք դեպի ժողովրդավարություն, որտեղ ընտրություններն անձերի մասին չեն, այլ ծրագրերի, թիմերի, իրենց առաջարկի»,- հայտարարեց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ իրենք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պաշտպանում են ժողովրդավարությունը նրանցից, ովքեր ուզում են գողանալ ժողովրդի ձայնը, քվեն ու ազատությունը: 

Նա նշեց, որ իրենք  Ընտրական օրենսգիրքը, այլ օրենքներ լավարկում են հանուն նրա, որ ժողովրդավարությունը կախված չլինի մեկ անձից»,- պարզաբանեց Ղազարյանը:

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել է արտահերթ նիստ: Օրակարգում 4 նախագիծ է ընդգրկված, որոնք պետք է ընդունել հրատապության կարգով՝ 24-ժամյա ռեժիմով:

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի՝ հրատապությունը պայմանավորված է հունիսի 7-ին նախատեսված ԱԺ հերթական ընտրություններով, և նախքան ընտրությունները պետք է դրա կազմակերպման վերաբերյալ արդյունավետ մեխանիզմներ նախատեսել: Առաջինը Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծն է:

«Երկու կոմպոնենտ ունի նախագիծը. մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը՝ կուսակցությունների անվանումներին»,- պարզաբանել էր Ջուլհակյանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները