Հետևեք մեզ։

Հարցվածների ամենամեծ տոկոսը, որպես հանրությանը միավորող, ընդդիմադիր ուժերից նշել է Գագիկ Ծառուկյանին․ Gallup

13:36, 07 ապրիլ 2026
Հարցվածների ամենամեծ տոկոսը, որպես հանրությանը միավորող, ընդդիմադիր ուժերից նշել է Գագիկ Ծառուկյանին․ Gallup

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարցվածների 26,8%-ը համարում է հանրությանը միավորող առաջնորդ, Սամվել Կարապետյանին՝ 18,1%-ը։

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Gallup International Association հետազոտական ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը։

«Հարցվածների 33,9%-ը նշել է լարվածություն և ագրեսիա, 23,6%-ը նշել է անհանգստություն, 22,2%-ը նշել է անտարբերություն, 8,8%` վախ։ Իսկ թե քաղաքական գործիչներից ով կարող է առաջնորդել հասարակության առողջացմանը և միասնությանը, պատասխանել են հետևյալ կերպ․

26,8%-Գագիկ Ծառուկյան

29,2%-Նիկոլ Փաշինյան

18,1%-Սամվել Կարապետյան

7,1%-Ռոբերտ Քոչարյան

4,3%-Սերժ Սարգսյան

2,1%-Լևոն Տեր-Պետրոսյան»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները