Հետևեք մեզ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի թվիթերյան գրառմանը

17:08, 28 հունիս 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի թվիթերյան գրառմանը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը։

 

«Պարոն վարչապետը հերթական անգամ մոլորեցնում է միջազգային հանրությանը: 

Հայաստանը, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փոխարեն, պետք է կատարի իր պարտավորությունները և հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը թե՛ խոսքով, թե՛ գործով»,- իր արձագանքում նշել է Հաջիզադեն։