Հետևեք մեզ։

EasyPay վճարային տերմինալներում ներդրվում է հաճախորդների նույնականացման համակարգ

18:28, 07 ապրիլ 2026
EasyPay վճարային տերմինալներում ներդրվում է հաճախորդների նույնականացման համակարգ

 Կենտրոնական բանկի կարգավորիչ պահանջներին համապատասխան՝ EasyPay վճարային տերմինալներում այսուհետև անհրաժեշտ կլինի անցնել նույնականացում բանկային որոշ գործարքների՝ մասնավորապես ավանդի, քարտի և հաշվի համալրումների իրականացման համար։ 

Վճարային տերմինալում կառաջարկվի անցնել նույնականացում երկու եղանակներից մեկով՝ easywallet հավելվածով և imID-ով։ 

easywallet-ով նույնականանալիս տերմինալի էկրանին կցուցադրվի QR կոդ․ անհրաժեշտ կլինի մուտք գործել easywallet հաշիվ, սքանավորել QR կոդը և հաստատել հավելվածում բացված պատուհանը։ 

ImID-ով նույնականանալիս անհրաժեշտ կլինի մուտքագրել այն հեռախոսահամարը, որով բջջային օպերատորի հետ հաճախորդն ակտիվացրել է imID նույնականացումը։ Ապա հաճախորդի հեռախոսում կբացվի պատուհան, որում նա կկարողանա մուտքագրել իր imID PIN կոդը։ 

Գործարքի ավարտից հետո հաճախորդը կարող է կատարել նոր գործարքներ՝ առանց կրկնակի նույնականացման։ 

Կարևոր է իմանալ, որ նույնականացման տվյալները փոխանցվում են միայն նույնականացման համապատասխան համակարգին։ Տվյալների մշակումն իրականացվում է գործող իրավական և տվյալների պաշտպանության պահանջներին համապատասխան։ 

 

«Իզի Փեյ»-ը ՀՀ առաջատար ֆինտեխ ընկերություններից է, որը հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության նպատակն է պարզեցնել մարդկանց ֆինանսական կյանքը՝ առաջարկելով պարզ լուծումներ վճարումների ու դրամական փոխանցումների համար։ Իր 4200+ տերմինալներում և easywallet հավելվածում կան 1000+ վճարատեսակներ․ հնարավոր է վճարել բժշկական, պետական, ապահովագրական, նոտարական, կոմունալ և այլ ծառայությունների համար, կատարել նվիրատվություններ, մեքենային առնչվող վճարումներ ու վարկի մարումներ, կատարել ու ստանալ դրամական փոխանցումներ, գնել միջոցառումների տոմսեր, ստանալ օնլայն վարկ և ավելին։ Ընկերության մասին ավելին ներկայացված է www.easypay.am պաշտոնական կայքում։ 

 

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները