Հետևեք մեզ։

Վաղը Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ

17:59, 28 հունիս 2023
Վաղը Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ

Վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 19:00-ի երեկոյան ժամերգության ավարտին Արցախի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական սադրանքի հետևանքով նահատակված մեր հերոսների հոգիների խաղաղության համար: Այս մասին հաղորդում է Արցախի թեմը։

Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերը իր լույս օթևաններում ընդունի նահատակների հոգիները։