Հետևեք մեզ։

Իրանի դեսպանը և ՏԿԵ փոխնախարարը քննարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը

12:02, 08 ապրիլ 2026
Իրանի դեսպանը և ՏԿԵ փոխնախարարը քննարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Ինչպես տեղեկանում ենք ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալը ողջունել է հյուրին՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել 

Քրիստինե Ղալեչյանը ընդգծել է, որ ծրագրում գործադրված ջանքերի և իրանական ընկերության ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետներում՝ 2027թ․-ին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները