Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պնդում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից որևէ հրահանգ չի ստացել՝ Սամվել Կարապետյանի բիզնեսներում ստուգումներ անցկացնելու համար:
«Մեր վարչարարությունն իրականացվում է թիրախային, ռիսկային հիմքերի վրա: Վարչապետի հետ խոսակցություններ լինում են, թե այս կամ այն բիզնեսն ինչ ռիսկեր ունի, ինչ ստվերային ռիսկեր ունի, ինչ հարցեր կան»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահը:
Նա նշեց, որ իրենք հարկային տեռոր ոչ արել են, ոչ էլ անելու են։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, թե վախենում է, որ Սամվել Կարապետյանը մինչև տարվա վերջ «միլիարդատերից դառնա բոմժ»։