Հետևեք մեզ։

Հրադադարը, որով ընդունվում են Իրանի համար ցանկալի ընդհանուր սկզբունքները, մեր նահատակված մեծն առաջնորդ Խամենեիի արյան պտուղն էր. Իրանի նախագահ

14:54, 08 ապրիլ 2026
Հրադադարը, որով ընդունվում են Իրանի համար ցանկալի ընդհանուր սկզբունքները, մեր նահատակված մեծն առաջնորդ Խամենեիի արյան պտուղն էր. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X-ում գրառման մեջ նա նշել է, որ իրանցիներն այսուհետ միասնական կլինեն։

«Հրադադարը, որով ընդունվում են Իրանի համար ցանկալի ընդհանուր սկզբունքները, մեր նահատակված մեծն առաջնորդ Խամենեիի արյան պտուղն էր և տեղում բոլոր մարդկանց ներկայության արդյունքը։ Այսօրվանից սկսած մենք նաև միասնական կլինենք՝ լինի դա դիվանագիտության ոլորտում, պաշտպանության ոլորտում, փողոցում թե ծառայությունների մատուցման ոլորտում», - գրել է Իրանի նախագահը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր երկու շաբաթով Իրանին հարվածները դադարեցնելու և բանակցություններ սկսելու մասին՝ հիմնվելով Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի վրա։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները