Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձել է Երևանի խցանումների խնդրին.
«Ամեն օր նամակներ ենք ստանում՝ կապված խցանումների խնդրի հետ։ Աշխատանքային խումբ ենք ստեղծել, հույս ունեմ, որ այն լուծումներ կառաջարկի։Ոնց որ թե արհեստական բանականությանը այդտեղ ավելի մեծ դերակատարում պիտի վերապահենք։ Մյուս կողմից էլ՝ պետք է հասկանանք՝ ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանափակ չի, չափ ունի։ Մեքենաների ներմուծման վիճակագրությունը պետք է տեսնենք, հասկանանք, որ այդ մեքենան գալիս, մտնում է այդ նույն փողոցը»։
Երևանի քաղաքապես Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ խցանումների հետ կապված 3 կոմպոնենտ կա․ առաջինն ավտոմեքենաների քանակն է, միայն Երևանում տարեկան 12 հազար ավտոմեքենա է գրանցվում և բոլորը երթևեկության մաս են դառնում։
«Երկրորդը մեր վարելու պրակտիկան է։ Շատ խցանումներ առաջանում են, որովհետև, օրինակ, վերջին վայրկյանին դեղին լույսի տակով անցած մարդը գնում, կանգնում է խաչմերուկի մեջտեղում։
Երրորդը լուծումներն են, որոնք էականորեն կարող են մեղմել իրավիճակը»,-նշել է նա։